«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Այլ աշխատողներ

Փետրվարի 4th, 2017

 

ԱՍՏՂԻԿ ՍԱՐԻԲԵԿԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՀՈԳԵԲԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺ

Ծնվել է 01.12.1991թ. ՀՀ  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1998-2008 թթ. հաճախել  է  Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը` գերազանց առաջադիմությամբ: 2008-2012թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգեբանություն և սոցիալական մանկավարժություն ֆակուլտետը` ստանալով հոգեբան-մանկավարժի որակավորում /գերազանցության դիպլոմ/:

2012-2014թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանություն և սոցիոլոգիա ֆակուլտետը` ստանալով հոգեբան-խորհրդատու կրթական համակարգում որակավորումը /գերազանցության դիպլոմ/:

2013թ.-ին մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայի քաղաքային հոգեբանամանկավարժական համալսարանում:

2015թ.-ից առ այսօր աշխատանքի է անցել <<Աբովյանի Ն. Վանյանի անվան №5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում` որպես հոգեբան:

Գերազանց տիրապետում է հայոց լեզվին,լավ տիրապետում է ռուսերենին, անգլերենին, Microsoft Office, EXCEL  ծրագրերին:

ՌՈԶԱ ԱՐՍԵՆԻ  ՉԵՓՈՒՐՆԻԽ

ՀՈԳԵԲԱՆ, ՄԱՆԿԱՎԱՐԺ

 

Ծնվել է 1995թ. մայիսի 23-ին, Կոտայքի մարզ ք.Աբովյանում: 2012թ. ավարտել է Աբովյանի թիվ 7 միջնակարգ դպրոցը:

2012-2018թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի <<Հոգեբանություն>> բաժինը: 

2019թ. փետրվարի 1-ից աշխատում է <<Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց>>ՊՈԱԿ-ում որպես փոխարինող հոգեբան:

 

ՍՅՈՒԶԱՆՆԱ ՆՇԱՆԻ ՍԱՊՈՒՆՋՅԱՆ

ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐ

Ծնվել է 09.01.1963թ.-ին քաղաք Երևանում: 1970-1980թթ. սովորել և ավարտել է Երևանի Հ.Հայրապետյանի անվան թիվ 78 միջնակարգ դպրոցը: 1980թ. ընդունվել և 1985թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը: 1985-1991թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում որպես անգլերենի թարգմանիչ: 1991թ.-ից աշխատում է Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոցում: 1991-2006թթ. աշխատել է որպես անգլերենի ուսուցիչ, 2006-2011թթ. նույն դպրոցում աշխատել է որպես մանկապատանեկան կելեկտիվի կազմակերպիչ: 2011թ.-ից առ այսօր աշխատում է որպես գրադարանավար:

        

ԷԼՄԻՐԱ ՅԱԿՈՎԻ ՂԱՐԻԲՅԱՆ

ԼԱԲՈՐԱՆՏ

Ծնվել  Է  04.01.1959թ., Ադր.ՍՍՀ  Շահումյանի  շրջանի  Կարաչինար  գյուղում:  1967թ.  ընտանիքով  տեղափոխ-

վել  Է  Հայաստան, Աբովյանում  մշտական  բնակության: 1974թ.  ավարտել

Է  Աբովյան  քաղաքի  թիվ  1  միջնակարգ  դպրոցի  8-րդ  դասարանը    և

ընդունվել Է  սովորելու Երևանի  Ա.Բակունցի  անվան  մանկավարժական

ուսումնարանի  նախադպրոցական  բաժնում:  Ավարտել  Է  1977թ. :

1978թ.  աշխատանքի Է  ընդունվել  <<Աբովյանշին>>  տրեստի  թիվ  1 մսուր-

մանկապարտեզում  որպես  դաստիարակ: 1986թ. սեպտեմբերի  1-ից  տեղափոխվել  Է  աշխատելու  Աբովյանի  թիվ 5 միջնակարգ  դպրոցը  որպես

գործավար,  այնուհետև  որպես  քիմիայի   լաբորանտ:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ