Աշակերտական խորհուրդ 2016-2017 ուստարի

Դպրոցի աշակերտական խորհուրդը  գործում է որպես աշակերտական ինքնավարական մարմին` ապահովելով աշակերտների մասնակցությունը դպրոցական կյանքի կարևոր հարցերի քննարկմանը: Աշակերտական խորհուրդը նպատակ ունի ներգրավելու աշակերտներին կրթադաստիարակչական գործընթացի կազմակերպմանը, ինչպես նաև հնարավորություն է տալիս աշակերտներին ինքնաարտահայտվելու : Աշակերտական խորհուրդը   օգնում է դպրոցում կանխել հնարավոր բացասական երևույթները, ինչպես նաև զբաղվում է կազմակերպչական  հարցերով` հնարավորինս ներգրավելով աշակերտներին հանրօգուտ աշխատանքներոմ: Այն նաև հնարավորություն է տալիս  ձևավորել աշակերտների մեջ պատասխանատվության զգացում, նախաձեռնողի հմտություն, ճիշտ ընտրություն կատարելու կարողություն:

Դպրոցի աշակերտական խորհուրդը նպաստում է ազնիվ,աշխատասեր,բարեկիրթ,հայրենասեր անհատների ձևավորմանը:Սերմանում է գթասրտություն,ընկերասիրություն,հարգանք մեծերի նկատմամբ:

Դպրոցի աշակերտական խորհուրդը հետևում է աշակերտների պարտականությունների կատարմանը,երեխաների իրավունքների պաշտպանությանը:Դպրոցի բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ:

2014 թ-ից դպրոցի աշակերտական խորհուրդը հրատարակում է թերթ «Դասամիջոց» խորագրով:Թերթում լուսաբանվում  են դպրոցի անցուդարձը, տարաբնույթ միջոցառումները,տպագրվում են երեխաների ստեղծագործությունները:

2016-2017 ուստարում տեղի ունեցավ աշակերտական խորհրդի  նախագահի ընտրություն, որի արդյունքում խորհրդի նախագահ ընտրվեց   Մարատ Հրաչի Հակոբյանը (6-րդ դասարան), փոխնախագահ ընտրվեց Արփինե Արսենի Ստեփանյանը (8-րդ դասարան):

 

                         Դպրոցի աշակերտական խորհրդի կազմը

       Նախագահ՝                                                   Փոխնախագահ՝                                  

Մարատ Հրաչի Հակոբյան –VIբ        Արփինե Արսենի Ստեփանյան- VIIIա  

                                                   Անդամներ՝

           

Աննա Դիլանյան   IX      Ալինա Պետրոսյան   IX    Սարգիս Սարգսյան  VIIIա

                 

Նարեկ Վարդիկյան  VIIIբ   Ինգա Պետրոսյան VIIIբ      Շուշան Կարապետյան  VIIա

                      

Անահիտ Խոջայան  VIIա    Սոնա Սմբատյան   VIIբ       Մարիաննա Նազիկյան  VIIբ

        

  Մերի Զաքարյան  VIա       Արման Գրիգորյան  VIա   Մարիամ Մանուկյան VIբ

                 

Էլլա Գևորգյան VIռուս            Յուրա Մանվելյան VIռուս