Առաջադեմ աշակերտներ

Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 4գ դասարանի աշակերտ Անի Գոռի Խեչոյանը <<Կենգուրու-2018>> մաթեմատիկական միջազգային մրցույթում արժանացել է հատուկ մրցանակի:

Շնորհավորում ենք և նորանոր հաղթանակներ մաղթում:

 

Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիայի նախընտրական մրցաշարում իրենց տարիքային խմբում պատվոգրեր են ստացել

Աշոտ Մնացականյանը/ 1-ին տեղ/         Դավիթ Մնացականյանը/1-ին տեղ            Լևոն Մնացականյանը/3-րդ տեղ/

                                                     

Շախմատը, որն ավելի քան երկու հազար տարի առաջ է ի հայտ եկել, այսօր մեծ հնչեղություն է ստացել Հայաստանում,ավելին՝ Հայաստանը շախմատային երկիր է: 
Մեծագույն ուրախություն է , ոչ միայն Աբովյանի շախմատի դպրոցում, այլ նաև Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում: Հպարտ ենք, որ մեր դպրոցի տասնչորսամյա աշակերտ Հրաչյա Անանյանը Կոտայքի մարզի տղամարդկանց առաջնությունում դարձել է հաղթող: Նա իրավունք է ստացել մասնակցելու Հայաստանի Հանրապետության տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարին: 
Կեցցե՜ս, Հրաչյա, քո փառահեղ հաղթանակը վերջին շրջանում մեր դպրոցի աշակերտների գրանցած հաջողությունների տրամաբանական շարունակությունն է. իսկապես, շախմատն ավելին է, քան ուղղակի խաղ:

Արդեն մի քանի տարի է՝ հանրապետությունում <<Այբ>> կրթական հիմնադրամի կողմից անցկացվում է <<Ռուսական արջուկ>> միջազգային մրցույթը;
Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի VII ռուսերեն ուսուցմամբ դասարանի աշակերտ Էլլա Նվերի Գևորգյանը մասնակցել է մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի:

 

 

Գնալով մեծանում է համընդհանուր հետաքրքրությունը «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի նկատմամբ: 2017-2018 ուստարում Աբովյանի Ն.Վանյանի № 5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մհեր Հովհաննեսի Սարատիկյանը մասնակցել է «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին և արժանացել հատուկ մրցանակի:
«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»: Հովհաննես Թումանյանի այս խոսքերը ուղենիշ դարձնելով ` յուրաքանչյուր երեխա կզգա մայրենի լեզվի ողջ հմայքը , հարստությունն ու պատմական նշանակությունը:

 

6-րդ ռուսերեն ուսուցմամբ դասարանի աշակերտ Արամ Ասլանյանը մասնակցել է <<Արևի լույս>> միջազգային ինտերնետ-օլիմպիադային  << Կետադրություն>> թեմայով, զբաղեցրել է 1-ին հորիզոնականը և պարգևատրվել դիպլոմով:

 

<<Եթե ուզում ես տեսնել ազգիդ ապագան, ապա նայիր նրա երիտասարդությանը>>
Գարեգին Նժդեհ

2016-2017 ուստարում Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում գերազանց առաջադիմությամբ աչքի է ընկել 130 աշակերտ, որից 2-ը՝ Մանե Զաքարյանը և Աննա Դիլանյանը, ստացել են <<Հատուկ նմուշի>> վկայական:Այդ կապակցությամբ դպրոցում համապատասխան անկյուն է ձևավորել:

Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում,որը կրում էր «Արցախյան ազատամարտ-30» խորագիրը, մեր դպրոցի 7բ դասարանի աշակերտ Սարգիս Հովհաննեսի Սարատիկյանը տարածքային փուլում ճանաչվել է հաղթող և ստացել մարզային փուլին մասնակցելու հայտ:

Աբովյանի Ն.Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Լուսինե Սևիյանին «Զվարթնոց» հայ երգի 2016-2017թթ. մրցույթ- փառատոնի «Էստրադային երգ» անվանակարգում շնորհվել է 1-ին մրցանակ:

7-րդ դասարանի աշակերտ Մարիաննա Նազիկյանին «Զվարթնոց» հայ երգի 2016-2017թթ. մրցույթ- փառատոնի «Ժողովրդական երգ» անվանակարգում շնորհվել է 1-ին մրցանակ:

5-րդ ռուսական դասարանի աշակերտ Զեմֆիրա Ղուկասյանը Մշակութային կենտրոնի Աբովյանի մարմնամարզության առաջին բաց առաջնությունում 1-ին տեղը զբաղեցնելու համար պարգևատրվել է դիպլոմով:

Դպրոցի աշակերտները 2016-2017 ուստարում ակտիվորեն մասնակցել են առարկայական օլիմպիադաների տարածքային  փուլին և արձանագրել հաջողություններ,այսպես՝

Գագիկ Թադևոսյանը (IX դասարան) «Հայոց լեզու» առարկայից զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ «Հայոց պատմություն» առարկայից՝ 1-ին տեղը: Մասնակցել է  մարզային փուլին: «Ֆիզիկա» և «Կենսաբանություն» առարկաներից  մասնակցել է մարզային փուլին:

Մանե Զաքարյանը (IX դասարան) «Հայոց պատմություն» առարկայից զբաղեցրել է 2-րդ տեղը, «Մաթեմատիկա » առարկայից նույնպես բարձր միավոր է վաստակել և մասնակցել  մարզային փուլին: «Կենսաբանություն» առարկայից մասնակցել է մարզային փուլին  և հաղթել, կմասնակցի հանրապետական փուլին:

 

Աննա Դիլանյանը (IX դասարան) «Հայոց պատմություն» առարկայից զբաղեցրել է 2-րդ տեղը, «Մաթեմատիկա » առարկայից նույնպես բարձր միավոր է վաստակել և մասնակցել է մարզային փուլին, իսկ «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն » առարկայից զբաղեցրել է 1-ին տեղը և մասնակցել մարզային փուլին: «Կենսաբանություն» առարկայից նույնպես մասնակցել է մարզային փուլին:

Դանիիլ Պետրոսյանը (VII դասարան) «Հայոց պատմություն» և  «Հայոց եկեղեցու պատմություն » առարկաներից տարածքային  փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը:

Սամվել Հովհաննիսյանը (VIII դասարան) «Մաթեմատիկա » առարկայից  հաղթահարել է տարածքային փուլը և մասնակցել  մարզային փուլին:

 

9-րդ դասարանի աշակերտ Մանե Զաքարյանը մասնակցել է «Կենսաբանություն» ուսումնական առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին և ստացել վկայական հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցելու համար:

 

IV ռուս. դասարանի աշակերտ Միքայել Արթուրի Մանվելյանը ՀՀ Կոտայքի մարզի Շախմատի մինչև 10 տարեկանի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է II տեղը:

  VIIIԲ դասարանի աշակերտ Հրաչյա Ռուբենի Անանյանը ՀՀ Կոտայքի մարզի  Շախմատի մինչև  14 տարեկանների պատանեկան առաջնությունում զբաղեցրել է II տեղը: Հրաչյա Ռուբենի Անանյանը մասնակցել է նաև ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Ֆիլիդորին նվիրված Շախմատի կայծակնային մրցաշարին և զբաղեցրել I տեղը:

Մեր դպրոցում սովորող թվով 623 աշակերտներից 130-ը ուսման առաջավորներ են՝   գերազանցիկներ:
Սիրելի աշակերտներ,թող գիտության լույսը մշտավառ լինի ձեր կյանքի բոլոր անցնելիք ուղիներում: