«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Դպրոցի անցուդարձը

Փետրվարի 4th, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Կոտայքի մարզի պատմական միջավայրի պահպանման մարզային ծառայության լրագրող, հուշարձանագետ, հուշարձանների պահապան Արամայիս Սեդրակյանը 9-րդ դասարանում զրույց անցկացրեց «Կոտայքի մարզի նշանավոր հուշարձանները» խորագրով։
Կոտայքի մարզն ունի շատ հին և հարուստ մշակույթ։Երբ ասում ենք մշակույթ, հասկանում ենք այն ամենը, ինչ երկար դարերի ընթացքում ստեղծել է մեր ժողովուրդը՝ եկեղեցիները, խաչքարերը, հուշարձանները, մագաղաթյա ձեռագրերը և այլն։
Զրույցի նպատակն էր ճանաչել Կոտայքի մարզի պատմամշակութային կոթողները և պահպանել դրանք։Զրույցն ընթացավ հարց ու պատասխանով, վերջում աշակերտները ցանկություն հայտնեցին առաջիկայում հուշարձանագետ Արամայիս Սեդրակյանի ուղեկցությամբ կազմակերպել էքսկուրսիա։
Տնօրեն՝ Է.Եղիազարյան

  Այսօր դպրոցում տեղի ունեցավ հանդիպում-զրույց ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Կոտայքի բաժնի ԱԳԲ և ԸԲԿԲ ավագ տեսուչ ոստիկանության մայոր Հասմիկ Խաչատրյանի և մանկավարժների միջև, թեման՝ <<Անչափահասների շրջանում ինքնասպանության կամ ինքնասպանության փորձ կատարելու դեպքերը բացառելու>> նպատակով:

2018թ. սեպտեմբերի 8-ին դպրոցի ողջ անձնակազմը, ծնողները, աշակերտները մեծ ակտիվությամբ ու ոգևորությամբ մասնակցեցին հայտարարված համապետական շաբաթօրյակին:

   Մանկավարժական աշխատողները, ծնողները և աշակերտները սիրով ձեռնամուխ եղան դասասենյակների, դպրոցամերձ  տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներին:

2018թ. ապրիլի 14-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցը մասնակցեց համապետական շաբաթօրյակին: Դպրոցի տարածքի և դասասենյակների մաքրման աշխատանքներին ձեռնամուխ եղան դպրոցի ողջ անձնակազմը, աշակերտները, ծնողները:

 

]Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, գիրք նվիրելու օր հռչակելով, աստիճանաբար ավանդույթ ձևավորվեց գիրք գնելու և միմյանց նվիրելու:

Օրվա կապակցությամբ դպրոցում թումանյանական մոտիվներով իրականացվեցին դաս-միջոցառումներ, դասարանական ընթերցանությունների շարքեր, միջոցառումներ դպրոցի գրադարանում:
Iբ (դասվար՝ Ն.Մելքոնյան) ,IIIա(դասվար՝ Ռ.Առուստամյան) դասարանները հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեցին դպրոցի գրադարանում:Երեխաները հիշեցրեցին, որ գիրքն անգնահատելի հարստություն է , գանձերի գանձ, որ պետք է պահել ու փայփայել: Գիրք նվիրելով միմյանց՝ թանկագին ու անմոռանալի պահեր ենք ապրում, ճանաչում գրքի արժեքը, նրա մեծ խորհուրդը:
Աշակերտներն ասմունքեցին, կարդացին հանելուկներ, ասացվածքներ:Ավանդույթը չխախտելով՝ միմյանց, ինչպես նաև գրադարանին գրքեր նվիրեցին:
Հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ դպրոցի IIIբ դասարանը (դասվար՝Ա.Սաղոյան): Աշակերտներն Աբովյանի քաղաքային գրադարանի հյուրն էին : Ի դեպ, գրադարանը համալրված է նոր գրքերով, որոնք անտարբեր չեն թողնի ընթերցասերներին: Մեր երեխաները եղան գրադարանի ընթերցասրահում, ծանոթացան գրքերի պահոցին, գրադարանին գիրք նվիրեցին: Գրադարանն էլ փոքրիկ այցելուներին գիրք նվիրեց:

2017թ. նոյեմբերի 30-ին Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան N 10 հիմնական դպրոցում անցկաց

վեց ասմունքի մանկապատանեկան 11-րդ փառատոնի մարզային փուլը: Մասնակից բոլոր երեխաները ստացան խրախուսական պարգևներ, այդ թվում՝ մեր դպրոցի VIIբ դասարանի աշակերտ Սարգիս Սարատիկյանը:

Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 6-րդ ռուսերեն ուսուցմամբ դասարանի աշակերտներ Արամ Ասլանյանը և Միլենա Սարգսյանը (ռուսաց լեզվի ուսուցիչ Տ.Հակոբյան) Ավ. Իսահակյանի անվան գրադարանում մասնակցեցին միջոցառման , որը կրում էր «Խոսք մայրերի մասին » խորագիրը:

 

2017թ. նոյեմբերի 15-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում անցկացվեց << Ռուսական արջուկ>> միջազգային մրցույթը:Արդեն մի քանի տարի է, ինչ մեր դպրոցում մրցույթին մասնակցում են նաև այլ դպրոցների աշակերտները: Այս տարին ևս բացառություն չէր: Մեր դպրոցում մրցույթին մասնակցեցին Աբովյան քաղաքի 4-րդ, 7-րդ դպրոցների և կրթահամալիրի աշակերտները:

Միջոցառումները մեկը մյուսին հետևում են Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5հիմն. դպրոցի բոլոր դասարաններում: Աշակերտները յուրովի են ներկայացնում իրենց զգացած աշունը: 4գ դասարանում աշակերտները կարդացին իրենց ստեղծագործությունները, իսկ հետո աշնան ոսկեծամ գույներով ողողված, մեղմանուշ երաժշտության ներքո հնչեցին հայ մեծերի բանաստեղծությունները:

Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի IVա դասարանում կազմակերպվեց միջոցառում ՝ նվիրված ոսկեզօծ աշնանը: Երեխաները ցույց տվեցին ոսկեհանդերձ աշնան ողջ հմայքն ու նրբագեղությունը: Նրանք դասղեկի հետ միասին շատ գեղեցիկ էին ձևավորել դասարանը. այսքանից հետո ինչպե՞ս չսիրես աշունը և ինչպե՞ս հանդիսավոր հրաժեշտի խոսք չասես թախծաժպիտ աշնանը:

 

2017թ. հոկտեմբերի 26-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում անցկացվեց «Մեղու. հայերենը բոլորի համար » մրցույթը: Մեր դպրոցում մրցույթին մասնակցեցին նաև Աբովյանի N 4 ավագ դպրոցի աշակերտները: Արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպվում է մրցույթը՝ երեխաների լեզվամտածողության և լեզվագիտական ունակությունների զարգացմանը նպաստելու նպատակով:

2017թ. հոկտեմբերի 21-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ծնողները մասնակցեցին հայտարարված համապետական շաբաթօրյակին: Դպրոցի ողջ անձնակազմը,աշակերտները, ծնողները մեծ սիրով, ոգևորությամբ ձեռնամուխ եղան դպրոցի տարածքի մաքրման աշխատանքներին:

 

 

Գարնանային աղբահավաքման աշխատանքները դպրոցում
Ձմռան սպիտակ սավանով թաքնված դպրոցամերձ տարածքը կրկին զարթոնք է ապրում: Բնության պաշտպանության ու էկոլոգիապես առողջ միջավայրում ապրելու, սովորելու, դպրոցական ակտիվ կենսագործունեություն ծավալելու նպատակով վաղ առավոտից Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի տարածքում սկսվեցին աղբահավաքման աշխատանքները: Աշխատանքները ճիշտ ժամանակին սկսվեցին . կյանքն էլ ծաղկում է բնության հետ,  չէ՞ որ գարունն իր հետ բերում է ժպիտ, քնքշանք, սեր ու խնդություն, թարմություն:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ