«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Դպրոցի պատմությունը

Հունվարի 27th, 2017

               

                    ԴՊՐՈՑԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N5 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1970թ.-ին:

1981թ.-ին դպրոցը տեղափոխվեց նոր՝ ավելի բարեկարգ, նորակառույց մասնաշենք: 1981թ.-ից սկսած՝ նորաբաց դպրոցի ղեկավարումը հաջորդաբար ստանձնել են Վ.Պետրոսյանր, Ա.Ավագյանը , Հ.Ազատյանը, Ս.Միքայելյանը: 2011թ.-ից դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնեց Էմին Շրջանիկի Եղիազարյանը:

2001    թ.-ին Աբովյանի N5  հիմնական դպրոցն անվանակոչվեց դպրոցի շրջանավարտ, զոհված ազատամարտիկ Նիկոլայ Վանյանի անունով: 2011թ. մարտի 31-ին դպրոցում մեծ շուքով նշվեց Նիկոլայ Վանյանի ծննդյան 50-ամյակը,ինչպես նաև դպրոցի բակում տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացման արարողությունը:

Դպրոցի կյանքում նշանակալից եղան 2011-2016թթ.: Dasaran.am-ի «Նոր սերնդի դպրոց» մրցույթում դպրոցը միշտ զբաղեցրել է  բարձր հորիզոնականներ, որի արդյունքում 2014-2015 ուստարում դպրոցը պարգևատրվեց փոքրիկ գրադարանով, իսկ 2015-2016 ուստարում զբաղեցրեց I հորիզոնականը՝ պարգևատրվելով համակարգչով: Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում 2013-2014, 2014-2015, 2015-2016 ուստարիներին ՀՀ 300-ից ավելի մեծ և միջին դպրոցների ցանկում «Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿը դարձյալ զբաղեցրել է բարձր հորիզոնականներ:

2015-2016 ուստարում դպրոցում գերազանց առաջադիմությամբ սովորել է 130 աշակերտ, հարվածային՝ 144:Այժմ դպրոցում սովորում է 623 աշակերտ, նախակրթարանում՝ 58 երեխա, աշխատում են 45 մանկավարժ, 11 ուսումնաօժանդակ աշխատողներ:

Ներկայիս մանկավարժական կոլեկտիվը բաղկացած է մասնագիտական բարձր կրթություն ստացած մասնագետներից, մեկ ուսուցիչ ունի տարակարգ: Բոլոր ուսուցիչները ջանք ու եռանդ չեն խնայում կրթության որակի բարձրացման, արտադպրոցական և ներդպրոցական աշխույժ կյանքի ապահովման համար: Այդ են վկայում օլիմպիադաներին,մրցույթներին աշակերտների մասնակցությունն ու արձանագրած հաջողությունները, կազմակերպած տարաբնույթ միջոցառումները, բաց դասերը,դասալսումները: Դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցումեն «Կենգուրու» միջազգային, «Ռուսական արջուկ»միջազգային, «Մեղու» համահայկական, «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնի, «Զվարթնոց» հայկական երգի, ասմունքի, ընթերցանության մրցույթներին: Ուսումնական աշխատանքներում, օլիմպիադաներում,մրցույթներում և միջոցառումների ժամանակ աչքի ընկած մի շարք ուսուցիչներ և աշակերտներ ստացել են շնորհակալագրեր և պատվոգրեր:

Դպրոցում տարեցտարի նկատվում է դասարանների և աշակերտների թվի աճ: Շարունակական աճը պայմանավորված է դպրոցի բարի համբավով ու ավանդույթներով,ուսուցիչների բարեխիղճ աշխատանքով,աշակերտների համար անվտանգ ու որակյալ կրթության նպաստավոր պայմանների ապահովմամբ: Սովորողների թվի աճ է նկատվում նաև նրանով,որդ պրոցնունի ռուսերենով ուսուցմամբ դասարաններ:

Հզորացվել են ջեռուցման կաթսաները, բոլոր դասասենյակներում առկա են լոկալ ջեռուցումն ապահովող մարտկոցներ, և ջեռուցման ամիսներին դասասենյակներում, միջանցքներում ջերմաստիճանը համապատասխանում է պահանջվող նորմերին:

Աշակերտների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դպրոցում գործում են արտադասարանական խմբակներ:

Դպրոցում բարձր հիմքերի վրա է դրված կարգապահությունը:Մշտապես իրականացվում է ներդպրոցական վերահսկողություն, աշակերտների ամենօրյա հաշվառում, միջանցքների հերթապահություն,աշխատանք ուշացող աշակերտների հետ: Աշակերտների վարքի կուլտուրայի բարձրացման նպատակով անցկացվում են զրույցքննարկումներ դասղեկների,ծնողների, դպրոցի հոգեբանի մասնակցությամբ:

Դպրոցն ունի անհրաժեշտ ուսումնանյութական և նյութատեխնիկական բազա,համապատասխան գույք: Բոլոր ուսուցիչներն ունեն համակարգչային գրագիտություն: Վերջին 5 տարիներին վերապատրաստվել և ատեստավորվել է ուսուցիչների 92  %-ը:

2016թ. դեկտեմբերի 21-ին դպրոցի տնօրենի անմիջական նախաձեռնությամբ «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն» առարկայի կաբինետն անվանակոչվեց դպրոցի նախկին շրջանավարտ, զոհված զինծառայող Կարեն Գևորգի Շահինյանի անունով:

 

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ