«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Լուրեր

Ապրիլի 20th, 2017

2017թ. ապրիլի 19-ին կյանքից հեռացավ Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի  «ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն»  ուսումնական առարկայի ուսուցիչ, Քաղպաշտպանության շտաբի պետ  Զավեն Հովհաննեսի Տոմոյանը: Զավեն Տոմոյանը կենսախինդ, էներգիայով լեցուն անձնավորություն էր և իր ողջ գիտելիքներն ու տասնամյակների փորձառությունը ամբողջովին ծառայեցրեց մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելու համար: Դպրոցի մանկավարժական և վարչական աշխատողները,ծնողները, աշակերտներն իրենց անկեղծ ցավակցությունն ու ու զորակցությունն են հայտնում Զավեն Տոմոյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին՝ մաղթելով ոգու արիություն ու սփոփանք:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ