«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Ծնողական խորհուրդ 2018-2019

Սեպտեմբերի 19th, 2018

2018թ․ նոյեմբերի 13-ին հրավիրվեց համադպրոցական ծնողական արտահերթ ժողով՝ օրակարգային ներքոնշյալ հարցերով․
1․ Աշակերտների բացակայությունների, ուշացումների մասին:
2․ Կարգապահական հարցեր:
3․«Դպրոցական տաք սնունդ» ծրագրի շրջանակներում ծնողական խորհրդի կողմից ձևավորված հանձնաժողովի կատարած աշխատանքների, գնումների , ծախսերի մասին դպրոցի ծնողական խորհրդի նախագահի հաշվետվություն:
Դպրոցի տնօրեն Է․Եղիազարյանը խոսեց աշակերտների բացակայությունների, ուշացումների մասին՝ նշելով, որ յուրաքանչյուր երեխա կրթություն ստանալու իրավունք ունի, և ծնողը չպետք է կամայականորեն երեխային զրկի այդ իրավունքից: Ծնողներին ծանոթացրեց ՀՀ հանրակրթության մասին օրենքին: Մեկ անգամ ևս շեշտեց, որ 120 և ավելի դասաժամ բացակայություն ունեցող աշակերտները հանձնելու են քննություններ, իսկ 200 և ավելի դասաժամ բացակայություն ունեցող աշակերտները կմնան նույն դասարանում՝ կրկնելու դասընթացը:
Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը հաշվետվություն ներկայացրեց «Դպրոցական տաք սնունդ» ծրագրի շրջանակներում ծնողական խորհրդի կողմից ձևավորված հանձնաժողովի կատարած աշխատանքների, գնումների , ծախսերի մասին:
Տնօրեն` է.Եղիազարյան

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ