«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Հաջողություններ, պարգևներ

Փետրվարի 4th, 2017

Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2016-2017» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլք: 
«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը, ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելուն:
Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.499 դպրոցներին:
-Dasaran-ն առաջինն է, որ անցկացնում է դպրոցների վարկանիշավորման նման հրապարակային մրցույթ, ինչը կարող է խթան հանդիսանալ ժամանակին համընթաց շարժվելու և նոր սերնդի դպրոցների կայացման հարցում,-իր խոսքում նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
-Ես ուրախ եմ, որ այսօր կա նման կառույց, որը փորձում է օգնել նորը տեսնել, նորի գաղափարախոսությունը բերել ու հրամցնել,- ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը:
«Նոր սերնդի դպրոց 2016-2017» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ 61 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:
Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էին դրսևորել ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի թիվ 1 հիմնական, Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 5 հիմնական, Կոտայքի մարզի Զորավան գյուղի միջնակարգ, Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի միջնակարգ, Վայոց Ձորի մարզի Հորբատեղի գյուղի հիմնական, Սյունիքի մարզի Շամբի գյուղի միջնակարգ և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Ուռեկանի գյուղի միջնակարգ դպրոցները:
Շնորհակալություն ենք հայտնում Global Credit, Menu Group, GG, Ucraft և X-Tech ընկերություններին և Հայ-ռուսական համալսարանին կրթության ոլորտի զարգացման գործում Dasaran-ի կողքին լինելու համար:

Դպրոցի երկու ուսուցիչներ՝ Տ.Հակոբյանը և Ք.Մանուկյանը,մասնակցել են ուսուցիչների համար նախատեսված ծրագրային սեմինարին, որի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունը ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի հանդեպ՝ օգտագործելով ռուսական բանահյուսության, ավանդույթների և ժողովրդական արհեստի մոտիվները: 
Սեմինարը վարում էր <<Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության>> համալսարանի դասախոս Վ.Սինյաչկինը:

<<Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի կյանքում նշանակալից են եղել 2011-2016թթ.:

Dasaran.amի «Նոր սերնդի դպրոց» մրցույթում դպրոցը միշտ զբաղեցրել է  բարձր հորիզոնականներ, որի արդյունքում 2014-2015 ուստարում դպրոցը պարգևատրվել է փոքրիկ գրադարանով, իսկ 2015-2016 ուստարում զբաղեցրել է  I հորիզոնականը՝ պարգևատրվելով համակարգչով: Դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում 2013-2014, 2014-2015, 2015-2016 ուստարիներին ՀՀ 300-ից ավելի մեծ և միջին դպրոցների ցանկում «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿը դարձյալ զբաղեցրել է բարձր հորիզոնականներ:

 Դպրոցի աշակերտները ակտիվորեն մասնակցումեն «Կենգուրու» միջազգային, «Ռուսական արջուկ»միջազգային, «Մեղու» համահայկական, «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնի, «Զվարթնոց» հայկական երգի, ասմունքի, ընթերցանության մրցույթներին: Ուսումնական աշխատանքներում, օլիմպիադաներում,մրցույթներում և միջոցառումների ժամանակ աչքի ընկած մի շարք ուսուցիչներ և աշակերտներ ստացել են շնորհակալագրեր և պատվոգրեր:

 

 

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ