«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Ընդունելության կարգ

Փետրվարի 4th, 2017

Հ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է 2016-2017 ուստարվա ընդունելություն հայերեն և ռուսերեն ուսուցմամբ I դասարաններում, ինչպես նաև նախակրթարանի ավագ խմբում.

Դպրոց  ընդունվելու համար ծնողը ներկայացնում է հետևյալ

փաստաթղթերը.

  1. Դիմում հասցեագրված դպրոցի տնօրենին
  2. Բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու  մասին տեղեկանք
  3. Տեղեկանք բնակության վայրից ¥համատիրությունից¤
  4. Ծննդյան վկայականի բնօրինակը և պատճեն (2 օրինակ)
  5. Երկու լուսանկար (3×4 չափի)
  6. Տեղեկանք ծնողի աշխատանքի վայրից (առկայության դեպքում)
  7. Ծնողների անձնագրերի պատճենները

Դիմումներն ընդունվում են ս/թ հունիսի 1-ից մինչև օգոստոսի  31-ը ներառյալ, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Ծանոթություն. Ռուսերեն ուսուցմամբ I դասարան կարող են ընդունվել օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացի անձանց, ՀՀ քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև այն դեպքում, երբ ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրացի,  ազգային փոքրամասնության մաս կազմող ծնողների երեխաները:

Հայերեն ուսուցմամբ I դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6(վեց) տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, իսկ նախակրթարանի ավագ խումբ ընդունվում են այն երեխաները, որոնց 5(հինգ) տարին լրացել կամ լրանում է տվյալ օրացուցային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ:

Տնօրինություն

                                                                    01.06.2017թ.

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ