«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Մեր մասին

Հունվարի 27th, 2017

  

ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ՝       ԷՄԻՆ ՇՐՋԱՆԻԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Ողջունում եմ ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի քաղաք Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի պաշտոնական կայք:Դպրոցի պաշտոնական կայքը լավագույն հնարավորությունն է ծանոթանալու մեր դպրոցի կյանքին:Կայքում ընդգրկուն տեղեկատվություն կգտնեք դպրոցի կառավարման համակարգի, աշակերտների, ուսուցչական անձնակազմի, պաշտոնական փաստաթղթերի,միջոցառումների, դպրոցում տեղի ունեցող իրադարձությունների մասին:Վստահաբար ընդգծում եմ, որ առկա տեղեկատվությունն օգտակար կլինի դպրոցի աշխատակազմի,ուսումնական պրոցեսի կազմակերպման, ինչպես նաև ունեցած  ձեռքբերումների վերաբերյալ համակողմանի պատկերացում ձևավորելու համար: Էլեկտրոնային այս տարբերակով դպրոցի աշխատակազմն իրականացնելու է առավելագույնը՝ դպրոցի առօրյայի, միջոցառումների, ուսումնադաստիարակչական գործընթացի, նախաձեռնությունների վերաբերյալ ամբողջական տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ: Դուք կարող եք մասնակից լինել մեր աշխատանքներին,հայտնել Ձեր կարծիքը, մտահոգություններն ու առաջարկությունները, ինչը մենք կընդունենք սիրով ու գոհունակությամբ:

 

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ