«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Միջոցառումներ

Հունվարի 27th, 2017

ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Հայ անվանի ազգային բարերար Կարինի Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների

N Միջոցառման անվանումը Կատարման ժամկետը Միջոցառման պատասխանատու
1. Դասղեկի ժամ «Մկրտիչ Սանասարյան-200» խորագրով 18.10.2018թ. VII բ դասարանի դասղեկ Ս.Բադալյան
2. Դասղեկի ժամ « Մկրտիչ Սանասարյանի կյանքն ու գործունեությունը» ,սլայդ-ցուցադրություն 19.10.2018թ. VII ա դասարանի դասղեկ Ք.Հայրապետյան
3. Պատի թերթի լույս ընծայում  Հոկտեմբերի 17-22 Կերպարվեստի ուսուցիչ, աշակերտներ

 

 

Այս տարի մարտի 25-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի ուսուցիչները, աշակերտները Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում մասնակցեցին առավոտյան պատարագին, որից հետո եկեղեցու բակում աշակերտները փոքրիկ միջոցառում կազմակերպեցին, պատմեցին, թե Հայ առաքելական եկեղեցին և հայ ընտանիքները ինչպես են նշում Ծաղկազարդը և Զատկի տոնը, հանդես եկան տոնին համահունչ ծիսական երգերով: Միջոցառումն ավարտվեց տոնական մեծ խանդավառությամբ:

Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվեց «Սպորտլանդիա» մարզական միջոցառման ներդպրոցական փուլը:

                                                                                         

 

Նկարիչները ,բանաստեղծները, կոմպոզիտորները ոսկեզօծ աշնան չքնաղ բնապատկերները ներկայացնում են առանձնակի խորհրդավորությամբ՝ փոխանցելով այն մեզ կտավի, մեղեդու և երգի կամ բանաստեղծական խոսքի միջոցով: Մեր երեխաները միջոցառման միջոցով կարողացան ներկայացնել աշունն իր ողջ հմայքով. դահլիճում ստեղծված բնապատկերը նկարչի կտավ էր հիշեցնում, երեխաների անզուգական երգն ու աշնանային մեղեդին լուսավոր թախիծով էր լցրել բոլորի հոգին: Ամբողջ դահլիճում տիրում էր ջերմ և աշնանային մթնոլորտ, իսկ էկրանի վրա հանրահայտ երգահանների մեղեդիների ներքո սահում էին աշնանային թախծոտ, բազմերանգ պատկերներ:

2017թ. նոյեմբերի 21-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5հիմնական դպրոցում «Մեր մեծերը» շարքից կազմակերպվեց միջոցառում ՝նվիրված  Տ.Չուխաջյանին, Վենետիկի Մխիթարյան միաբանությանը, Ալ. Մանթաշյանցին, Ռ.Մամուլյանին, Օրբելի եղբայրներին, Վ.Թեքեյանին: Երեխաները ներկայացրեցին հայ  մեծերի կյանքն ու գործունեությունը: Երեխաների կատարմամբ  հնչեցին Տ.Չուխաջյանի «Լեբլեբիջիների խմբերգը», «Զեյթունցիների քայլերգը»:  Միջոցառումն ընթացավ սլայդ ցուցադրությամբ:

Ամեն տեղ ուրիշ է աշունը: Հատկապես ուրիշ է աշունը Աբովյանի Ն.Վանյանի անվան N  5  հիմն. դպրոցի 4-րդ , 6-րդ ռուսերեն ուսուցմամբ և 6 գ հայերեն ուսուցմամբ դասարաններում:   Այստեղ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպվեցին՝«Ցտեսությու´ն, աշու´ն» խորագրով:Երեխաները ոչ միայն գեղարվեստական համարներով հանդես եկան, այլև ներկայացրեցին իրենց ձեռքով և երևակայությամբ պատրաստած պաստառները, կոմպոզիցիաները:

2017թ. նոյեմբերի 14-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմն. դպրոցի  7ռուսերեն ուսուցմամբ դասարանում (ուսուցիչ՝ Տ. Հակոբյան) անցկացվեց բաց դաս՝ նվիրված ռուս մեծ գրող Մ.Լերմոնտովի կյանքին ու գործունեությանը: Դասի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել ռուս ժողովրդի մշակույթին, անվանի գրողի կյանքին ու գործունեությանը, նրա պոեզիային: Դասն ուղեկցվեց սլայդ- ցուցադրությամբ:

2017թ. մայիսի 19-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի I ռուսերեն ուսուցմամբ դասարանում կազմակերպվեց միջոցառում «Прощай букварь» խորագրով (դասվար՝ Ք.Մանուկյան): Այն անցավ ուրախ ու ջերմ մթնոլորտում՝ պարգևելով թե՛ ծնողներին, թե՛ ուսուցիչներին մեծ բավականություն ու զարմանք, որ այսքան կարճ ժամանակահատվածում երեխաները ոչ միայն տառաճանաչ են դարձել, այլև անկաշկանդ արտասանում են, երգում , խաղում՝ որպես փոքրիկ դերասաններ:
Հանդեսն ավարտվեց տոնական բարձր տրամադրությամբ, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով:

«Գրական հոբելյաններ» փառատոնի շրջանակներում 2017թ. մայիսի 12-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված նշանավոր մանկագիր Էդուարդ Ուսպենսկու կյանքին ու ստեղծագործական ուղուն: Միջոցառումը կազմակերպել էր ռուսաց լեզվի ուսուցիչ Տ.Հակոբյանը: Ուսպենսկին հեղինակ է հայտնի մուլտհերոսների, ինչպիսիք են Կոկորդիլոս Գենան,Չեբուրաշկան,Մատրոսկին կատուն,Քեռի Ֆյոդորը, փոստատար Պեչկինը, հեղինակ է նաև «Բարի գիշեր,երեխանե՛ր» հեռուստահաղորդման:

Միջոցառմանը ներկա էին պատվավոր հյուրեր՝ ԿԳ նախարարության հանրակրթական դպրոցների գլխավոր մասնագետ, հանրապետության ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների հայկական ասոցիացիայի նախագահ Լիլյա Գուրգենի Բալասանյանը և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի առաջատար մասնագետ Սոնա Սառաջյանը:

Ծրագրում ընդգրկված էին կարճ կենսագրական տեղեկություններ, հնչեցին զվարճալի մանկական ոտանավորներ, երգեր շատ սիրված մուլտֆիլմերից, ցուցադրվեցին տեսարաններ այդ մուլտֆիլմերից: Եղան նաև բեմադրության փոքրիկ տեսարաններ: Միջոցառման վերջում հրաշալի կատարումով հանդես եկավ երգչախումբը (ուսուցիչ՝ Շ.Գալստյան):

Ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու և հայրենասիրություն դաստիարակելու նպատակով 2017թ. մայիսի 10-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում կազմակերպվեց միջոցառում ՝ նվիրված մայիսյան հաղթանակներին: Միջոցառումը կազմակերպել էր Vա դասարանի դասղեկ Ք.Հայրապետյանը : Մայիսը հայոց պատմության ամենապայծառ ամիսն է : Աշակերտները ոգևորված պատմեցին հայ տաղանդավոր զորահրամանատարների, քաջարի զինվորների , Մեծ հայրենականի և , իհարկե, Շուշիի ազատագրման մասին , իսկ ամենատպավորիչը նրանց երգն ու պարն էր: Միջոցառման ավարտին հնչեցին գովասանքի ու շնորհակալության խոսքեր:
2017 թ. մայիսի 3-ին IVբ դասարանում կազմակերպվեց վիկտորինա մաթեմատիկայից «Զարմանահրաշ մաթեմատիկա» խորագրով (ուսուցիչ՝ Հ.Կոսյան) : Մրցում էին «Արև» , «Լուսին» , «Երկիր» թիմերը: Թիմերը հանդես եկան ողջույնի խոսքով, որից հետո սկսվեց խաղ-մրցույթը: Երեխաները լուծեցին հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ, լուծեցին հանելուկներ, թվարկեցին ասացվածքներ, որոնց մեջ կան թվեր: Երեք թիմերն էլ ունեին կայուն գիտելիքներ մաթեմատիկայից, կարողանում են տրամաբանել, արագ են կողմնորոշվում: Մրցանակներ ստացան բոլոր երեխաները, իսկ հաղթող ճանաչվեց «Լուսին» թիմը: Ժյուրիի անդամները հայտնեցին իրենց երախտագիտությունը մաթեմատիկայի ուսուցիչ Հ.Կոսյանին հետաքրքիր վիկտորինա կազմակերպելու և այն լավագույնս մատուցելու համար:

2017թ. մարտի 28-ին Աբովյանի քաղաքային գրադարանում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Հայաստանում Ֆրանկոֆոնյան օրերին: Միջոցառմանը մասնակցում էին Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները, դասվար Ն.Մելքոնյանը, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ.Լալայանը, ուսուցիչ Ա.Սողոմոնյանը, ծնողներ: Ողջույնի խոսքով հանդես եկան երեխաները,նշեցին, որ մեր դպրոցում ֆրանսերեն չի ուսումնասիրվում, բայց ամեն տարի նշվում են Ֆրանկոֆոնյան օրերը: Խոսեցին նաև ֆրանսիական մշակույթի, հայ-ֆրանսիական բարիդրացիական հարաբերություննների մասին: Կատարեցին մեջբերումներ «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակից: Հետաքրքիր վիկտորինա էր կազմակերպել գրադարանը, որին դպրոցի երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին: Ելույթ ունեցավ նաև հեքիաթասացը: Նա երեխաների համար պատմեց Նունե Սարգսյանի «Երեք վիշապ» հեքիաթը:

   

ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Մարտի 1-ին «Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվեցին միջոցառումներ՝ նվիրված Քաղպաշտպանության միջազգային օրվան:

Դպրոցի զինղեկը, բուժքույրը, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալը շրջեցին դասարանից դասարան՝ ստուգելու երեխաների գիտելիքները ՔՊ, արտակարգ իրավիճակների մասին: Աշակերտները պատասխանեցին զինղեկի և բուժքրոջ հարցերին,խոսեցին բնական ծագման արտակարգ իրավիճակների, մարդածին և տեխնոգեն բնույթի արտակարգ իրավիճակների, արտակարգ իրավիճակներում բնակչության բարոյահոգեբանական պատրաստվածության մասին: Ցուցադրեցին նաև՝ ինչպես են ցույց տալիս առաջին բուժօգնություն:

Կազմակերպվեց նաև դասախոսություն դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ, որն ուղեկցվեց սլայդ- ցուցադրությամբ:

քաղպաշտ.օր

                     

 

ԲԱՑ ԴԱՍ «ՔԻՄԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻՑ

Քիմիայի ուսուցիչ Ս.Գևորգյանը 2017թ փետրվարի 20-ին  9-րդ դասարանում անցկացրեց բնապահպանական թատերականացված բաց դաս: Դասի թեման էր «Ածխածնի օքսիդները»: Տեղի էր ունենում ածխածնի օքսիդի դատավարությունը: Որպես գործող անձիք հանդես էին գալիս դատավոր ,լրագրողներ, պահակներ,դատախազ, մեղադրյալ, դատապաշտպան,փորձագետ,ատենակալներ ,վկաներ: Ներկաները հետևեցին դատավարության ընթացքին: Ածխածնի (II) օքսիդը ,թունավոր լինելով հանդերձ, մեծ կիրառություն ունի քիմիական արդյունաբերության մեջ ու տնտեսության տարբեր բնագավառներում, իսկ ածխածնի (IV) օքսիդն ու երկրագնդի վրա տարածված ածխածնի մյուս միացությունները մասնակցում են կենդանի ու անկենդան բնության մեջ տեղի ունեցող ամենաբազմազան գործընթացներին: Վկաները բերեցին համոզիչ փաստեր, ըստ որի CO-ն, որը մեղադրվում է բազմաթիվ չարագործությունների մեջ, ունի մեղմացուցիչ հանգամանք, պակաս կարևոր չէ մարդկային գործոնը: Յուրաքանչյուր մարդ տարրական գիտելիքներ պիտի ունենա քիմիայից, ֆիզիկայից, կեսաբանությունից. Միայն այս պարագայում մարդիկ զերծ կմնան  դժբախտ պատահարներից:

Ավարտվեց CO-ի դատավարությունը, և կայացվեց արդարացի դատավճիռ, պարզապես մարդիկ պետք է տիրապետեն անվտանգության կանոններին:

  

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում մեծ շուքով նշվեց ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25- ամյակը:

Մեզ՝ հայերիս համար առաջնահերթ նշանակություն է համարվել ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։  Մեր ժողովուրդը իր գոյության բազում դարերի ընթացքում ունեցել է այնպիսի զավակներ,որոնք պատրաստ են եղել զոհաբերել անգամ ամենաթանկը՝ կյանքը:
Աշակերտները հպարտ և պաշտպանված են զգում,որովհետև գիտեն,որ մեր երկրի սահմանները հսկվում են արի, անվախ, անկոտրում կամք ունեցող զինվորի կողմից:Հունվարի 28-ը հայկական տոնացույցի ամենակարևոր և ամենապատասխանատու օրերից մեկն է: Այն հայկական բանակի կազմավորման տարեդարձն է:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ