«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Նորություններ

Փետրվարի 4th, 2017

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

2019 թ․մարտի 23-ին «Աբովյանի Ն․Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը, ծնողները, աշակերտները մեծ ոգևորությամբ ու ակտիվությամբ մասնակցեցին հայտարարված համապետական շաբաթօրյակին:
Մանկավարժական աշխատողները, վարչասպասարկող անձնակազմը, ծնողները և աշակերտները սիրով ձեռնամուխ եղան դպրոցամերձ տարածքի, դասասենյակների մաքրման աշխատանքներին:

#Տնօրեն՝ Է.Եղիազարյան

Շնորհակալությու’ն <<ՌԻՆԳ>> ԱՄՍԱԳԻՐ-ԹԵՐԹԻ խմբագրակազմին դպրոցի անցուդարձը լուսաբանելու համար:

Հոկտեմբերի 17-18-ը <<Շախմատ>> ուսումնական առարկայից անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի ներդպրոցական փուլը՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին(ուսուցիչ՝ Ս.Պողոսյան):

Հոկտեմբերի 22-ին 6գ դասարանում <<Հայոց պատմություն>> առարկայից օրինակելի դաս վարեց Դ.Հակոբյանը <<Վաղ պետական կազմավորումները Հայաստանի տարածաշրջանում>> թեմայով: Դասն ուղեկցվեց սլայդ- ցուցադրությամբ:

 

Այս տարի նշվում է հայ մեծահարուստ, բարերար Մկրտիչ Սանասարյանի 200-ամյակը: Հոգու և մտքի լույս ծնող մեր մեծերը, որքան էլ հեռու են եղել մեզնից ժամանակով ու տարածությամբ, միևնույն է, մտքի թռիչքով նրանց հոգու լույսը մեզ է հասել տարիների հեռավորությունից: Արմատներով վանեցի, ծնունդով թիֆլիսեցի հայորդին՝ Մկրտիչ Սանասարյանը, ազգին ծառայելու հայրենասիրական կրակը միշտ բորբոք պահելու մտահոգությամբ էր ապրում:

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, տեղի ունեցավ Աբովյանի Ն․Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի համադպրոցական ծնողական ընդհանուր ժողովը: Ժողովին մասնակցում էին նախակրթարանի սաների, I-IX դասարանների աշակերտների ծնողները, դպրոցի տնօրեն Է. Եղիազարյանը, Կոտայքի մարզի «Դպրոցական սնունդ» ծրագրի հայաստանյան գրասենյակի դիտորդ Վլադիմիր Մալխասյանը, դպրոցի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ․Լալայանը:
Օրակարգային հարցերն էին․
1․Դպրոցի ծնողական խորհրդի նախագահի ընտրություն:
2․2018-2019 ուստարվա համադպրոցական ուսումնադաստիարակչական աշխատանքային տարեկան ծրագրի (պլանի) վերաբերյալ կարծիք տալու մասին:
3․«Դպրոցական սնունդ» ծրագրի մասին:
Դպրոցի ծնողական խորհրդի նոր նախագահ ընտրելու համար անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն: Ձայների մեծամասնությամբ դպրոցի ծնողական խորհրդի նոր նախագահ ընտրվեց Զաբելա Աղասու Ավագյանը:
Օրակարգային 2-րդ հարցին անդրադառնալով՝ ծնողները հավանություն տվեցին տնօրենի կողմից ներկայացված ուսումնադաստիարակչական աշխատանքային տարեկան ծրագրով (պլանով) նախատեսված աշխատանքներին:
Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում Վլադիմիր Մալխասյանը ներկայացրեց ծրագրի նպատակները, օգնականների ընտրության չափանիշները, ՊՀԾ-ի կողմից տրամադրվող սննդամթերքի օրական չափաբաժինը 1 երեխայի համար: Պատասխանեց նաև ծնողներին հուզող հարցերին:

Հրապարակվել են 2018-2019 ուստարում դպրոց ընդունված նախակրթարանի և 1-ին դասարանցիների ցուցակները:

 

Երեխաները կրկես շատ են սիրում, այդ նպատակով 2018թ մարտի 13-ին շրջիկ կրկեսը Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի հյուրն էր: Երեխաներին մեծ անակնկալներ էին սպասում. ելույթ ունեցան ծաղրածուն, աճպարարը, կապիկն ու շունը և , որ ամենաանսպասելին էր, կար նաև հսկա մի օձ:

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական 27-րդ մարզական խաղերի շրջանակներում Աբովյանի Ն.Վանյանի անվան №5 հիմնական դպրոցում անցկացվեցին բասկետբոլի մրցումներ: Բասկետբոլ մարզաձևից մրցումներին մասնակցեցին Աբովյանի № 5-րդ, №2-րդ, № 7-րդ և 10-րդ դպրոցների տղաների թիմերը: Արդյունքների մասին հաջորդիվ:

Այսօր` մարտի 15-ին, «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվեց  «Կենգուրու 2018»  միջազգային մաթեմատիկական մրցույթը:

Մրցույթի հոբելյանական այս 10-րդ տարում   /ինչպես նախորդ տարիներին ևս/ մեր դպրոցում գրանցվել է  աշակերտների մասնակցության բարձր ակտիվություն: Մասնակիցների ընդհանուր թիվը 68 էր: 

Մեզ են միացել նաև  Ջրաբերի դպրոցի աշակերտները` թվով հինգ:

Ուրախությամբ հայտնում ենք, որ տարբեր տարիներին ունեցել ենք Հատուկ և Լավագույն մրցանակներ:

Այս տարի ևս սպասելիքները մեծ  են :

ՕՐՎԱ ԽՈՐՀՐԴՈՎ… 🙂
Գրքերն էլ նման են մարդկանց` իրենց ստեղծողներին: ԼԱՎ ԳԻՐՔԸ մի ԼԱՎ ԸՆԿԵՐ արժե: «Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի 6-րդ բ դասարանի աշակերտներն այսօր` Գիրք նվիրելու օրը, ստեղծեցին իրենց առաջին գրքույկը` սպիտակ, մաքուր էջերով, ապա նվիրեցին միմյանց:
Եվս մեկ էջ մեր կյանքի գրքից….

  

2018թ․ փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարության,Կոտայքի մարզպետարանի և դպրոցի տնօրինության համագործակցությամբ կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա ք․ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան;
Էքսկուրսիայի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել ռազմամարզական վարժարանի ուսումնական պրոցեսին, էլ ավելի ամրապնդել դպրոց-ազգ-բանակ կապը և ամենակարևորը՝ հայրենիքի պաշտպանության և հայրենասիրության ոգի սերմանել;
Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ ուսումնառության և ժամանցի համար; Դպրոցի աշակերտները վերադարձան բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ:

ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմ,գնդապետ Հ.Հովհաննիսյանի այցը դպրոց

 

Հայոց բանակի 26-րդ տարեդարձն այսօր նշում է ՀՀ և աշխարհասփյուռ ողջ հայությունը: Հիրավի հպարտության մեծ առիթ յուրաքանչյուրիս համար: «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը, որ ճակատագրի կամոք կրում է հայոց պետականության համար նահատակված մի ՄԵԾ ՀԱՅԻ` «Արցախ» գնդի հրամանատար ՆԻԿՈԼԱՅ ՎԱՆՅԱՆԻ անունը, ևս անմասն չմնաց օրվա միջոցառումներից: ՀՀ ՊՆ-ի N զորամաս այցի ընթացքում ունեցած իր ելույթով դպրոցի տնօրեն Է. Եղիազարյանն անդրադարձավ օրվա խորհրդին` շնորհավորելով ողջ հայ ժողովրդին և ընդգծելով դպրոց-բանակ փոխադարձ կապի ամրապնդման ու զարգացման անհրաժեշտությունը, որն այսօր (առավել, քան երբևէ) արդիական է: Չէ՞ որ կանոնավոր բանակի գոյությունը թերևս ազգերի, պետությունների գոյության առաջնային երաշխիքն է:

08.11.2017թ. Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմն. դպրոցի Vբ դասարանի աշակերտ Սիրարփի Գոռի Աբրահամյանը ամառային արձակուրդներին մասնակցել է <<Ամառային ընթերցանություն 2017>> մանկապատանեկան ծրագրի շրջանակներում կազմակերպված միջոցառմանը և ճանաչվել լավագույն ընթերցող: Այդ կապակցությամբ <<Զանգակ>> հրատարակչությունը 2017թ. նոյեմբերի 8-ին դպրոցին տրամադրեց տնակ-գրադարան, որպեսզի դպրոցի մյուս երեխաները նույնպես ընթերցեն գեղարվեստական հարուստ գրականություն:Դասարանը ցանկություն հայտնեց մասնակցել նմանատիպ միջոցառումների:
Դպրոցի տնօրենը շնորհավորեց լավագույն ընթերցող ճանաչված Սիրարփի Աբրահամյանին, աշակերտներին հորդորեց շատ ընթերցել, որքան էլ որ մեր կյանքում մեծ նշանակություն ունենա էլեկտրոնային տարբերակը, պետք չէ գերագնահատել դրա դերը, քանզի գիրքը մարդու մեջ ձևավորում է ազնվություն, արդարամտություն,մարդասիրություն,բարոյական շատ ու շատ որակներ:
Բոլոր աշակերտներին մաղթեց հասնել մեծ բարձունքների, հաղթանակներ ունենալ ցանկացած բնագավառում:

 

 

2017թ. հունիսի 7-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթի, «Մեղու-հայերենը բոլորի համար» և «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակաբաշխությունը: Այս տարի առաջին անգամ «Այբ» կրթական հիմնադրամը անցկացրեց միանգամից երեք դպրոցական մրցույթի՝ «Մեղու-հայերենը բոլորի համար», «Կենգուրու-մաթեմատիկան բոլորի հյամար» և «Ռուսական արջուկ» մրցույթների մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա էին Աբովյանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Հակոբյանը, ՀՀ Կոտայքի մարզի հանրակրթական բոլոր դպրոցների մրցանակակիր երեխաները, նրանց ծնողները, հանրակրթական դպրոցների պատասխանատու ներկայացուցիչներ: Դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանը շնորհավորեց մրցանակակիր բոլոր երեխաներին՝ մաղթելով բոլորին նորանոր բարձունքներ, հաղթողի կոչումը նվաճելու մեծ ձգտում և ցանկություն: Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցից մրցանակներ ստացան Դավիթ Գևորգյանը «Կենգուրու-մաթեմատիկան բոլորի հյամար» մրցույթում՝ լավագույն մրցանակ (IVբ դասարան), Արամ Ասլանյանը «Ռուսական արջուկ» մրցույթում՝ հատուկ մրցանակ (V ռուսերեն ուսուցմամբ դասարան), Անի Խեչոյանը «Մեղու-հայերենը բոլորի համար» մրցույթում՝ հատուկ մրցանակ (IIIգ դասարան):

Շնորհավորում ենք մրցանակակիր բոլոր երեխաներին:

Մեծ եղեռնին նվիրված միջոցառում Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում
Միջոցառմանը ներկա էին տնօրինությունը, ողջ ուսուցչական անձնակազմը, հյուրեր՝ ՀՀ Կոտայքի մարզի մարզպետի օգնական Հ.Ադամյանը, ՀՀ Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության բաժնի առաջատար մասնագետ Հ. Թադևոսյանը, ծնողներ, աշակերտներ: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Ստեփանյանը:
Բոլորը սրտի թրթիռով էին սպասում միջոցառման մեկնարկին: Աշակերտները ներկայացրեցին Հայոց ցեղասպանության մասին պատմական փաստեր,որն ուղեկցվեց սլայդ-ցուցադրությամբ: Աշակերտները ոչ միայն փայլուն դերասանական խաղ ներկայացրին բեմում, այլև իրենց զգացական հոգեվիճակով հանդիսատեսին հուզեցին: Միջոցառումն ավարտվեց ցեղասպանության նահատակների հուշակոթողի մանրակերտի մոտ՝ մոմավառությամբ: Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանը՝ հիշեցնելով ներկաներին Գ.Նժդեհի խոսքերը.«Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը», մեկ դար է անցել այդ եղեռնագործությունից,բայց գալու է վրեժի ու հատուցման ժամանակը: Ելույթ ունեցավ նաև ՀՀ Կոտայքի մարզպետի օգնական Հ.Ադամյանը, որը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին: Նշեց նաև,որ հայը հաղթել է ու հաղթելու է , իսկ միջոցառումը մեկ անգամ ևս հաստատեց ապրելու, գոյատևելու մեր կամքը:

Ազգային ստուգատես «Մաթեմատիկա» և բնագիտական առարականերից 2017 թ. ապրիլի 5-ից մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ և 8-րդ դասարաններում իրականացվելու է ազգային ստուգատես «Մաթեմատիկա» և բնագիտական առարկաներից: Ապրիլի 20-ին Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի IVա , IVբ , VIIIա , VIIIբ դասարաններում տրվեցին գրավոր աշխատանքներ: Դպրոցում ազգային ստուգատեսն իրականացրեց ԳԹԿ-ի գլխավոր մասնագետ Ռուզաննա Հայկի Գրիգորյանը:

Սուրբ Զատիկ /Հավկիթախաղ/

ՀԱՆՈՒՆ ՄԱՆՈՒԿ ԱՅԴ ՍՐՏԵՐԻ՛ ԹՈՂ ԱՊՐԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ…

2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակում Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի տնօրեն Է.Եղիազարյանի նախաձեռնությամբ դպրոցի աշակերտներն այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն` դիտելու «Ոսկե բանալին» ներկայացումը:
Ներկայացումն անչափ դուր եկավ երեխաներին և ուսուցիչներին:
5բ դասարանի աշակերտները ևս տպավորված և ոգևորված էին: Ներկայացումից հետո 5բ դասարանի աշակերտներն ու աշակերտուհիները այցելեցին նախ Ավ. Իսահակայնի, ապա Արամ Խաչատրյանի տուն–թանգարաններ: Սրահից սրահ աշակերտները ևս մեկ անգամ առնչվեցին, փուլ առ փուլ ծանոթացան մեծ գրողի և մեծագույն կոմպոզիտորի կյանքին ու գործին` բացահայտելով վերջիններիս մասին իրենց տակավին անծանոթ բազմաթիվ հետաքրքիր փաստեր:
Ավ. Իսահակայնի տուն–թանգարանում մասնակիցը դարձան «Ի՞նչ է ասում առակը» կրթական ծրագրի: Աշակերտները կրկին անդրադարձան ժողովրդական իմաստություններին: Իսահակյանի «Արջն ու օձը» առակի լսումից /արտասանեց աշ-ուհի Սյուզաննա Ասլանյանը/ և առակի քննարկումից հետո աշակերտները գիրք պատրաստեցին, որն էլ տուն-թանգարանի նվերն էր աշակերտներին: Առակի, ժող. իմաստությունների քննարկումն անչափ հետաքրքրեց և ոգեշնչեց երեխաներին այն աստիճան, որ վերջիններս խոսեցին հայրենիքից ու հայրենասիրությունից, հայրենանվիրումից: Վիկտոր Լիսիցինն անկեղծ համոզվածությամբ պնդեց, որ եթե մեր դասարանը հայտնվի սահմանին, ապա ոչ մի թուրք ողջ չի մնա:
Հանուն մանուկ այդ սրտերի՛ թող ապրի մեր հայրենիքը…
Շնորհակալություն տուն-թանգարաններին ջերմ ընդունելության համար:

Ս.թ. ապրիլի 13-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ պատվավոր հյուրեր

«Նոր սերնդի դպրոց» հանրակրթական դպրոցների վարկանիշավորման մրցույթը նպատակաուղղված է հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների համակարգչային գիտելիքների վերազինմանը, դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման և Dasaran-ի էլեկտրոնային հարթակի լիարժեք գործածման խրախուսմանը, ծնողների համար ուսումնական գործընթացն ու աշակերտների առաջադիմությունն առավել թափանցիկ և վերահսկելի դարձնելուն:

Մրցույթն իր սահմաններում էր միավորել Հայաստանի և Արցախի՝ Dasaran կրթական ծրագրի էլեկտրոնային միջավայրին միացած բոլոր 1.501 դպրոցներին:

Հաղթող ճանաչվելու համար մասնակից դպրոցների ուսուցչական անձնակազմերն ուսումնական տարվա ընթացքում պետք է արդյունավետ կերպով կիրառեին Dasaran-ի կողմից մշակված արդիական մեխանիզմներն ու բազմաճյուղ հնարավրություններ տվող էլէկտրոնային գործիքները:

«Նոր սերնդի դպրոց 2015-2016» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության արարողության ժամանակ ընդհանուր առմամբ 71 դպրոց պարգևատրվեց տարբեր մրցանակներով, այդ թվում՝ համակարգիչներով, գրադարաններով և պատվոգրերով:

Հայաստանյան և արցախյան դպրոցներից ամենաբարձր արդյունավետությունն էր դրսևորել`   ՀՀ  ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ,  Ք. ԱԲՈՎՅԱՆԻ ԹԻՎ 5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ

 

«Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական դպրոցների 4-7-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 2-րդ փուլում 2-րդ տեղը գրավելու համար:

 

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ