«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Էքսկուրսիաներ

Փետրվարի 4th, 2017

DASARAN  կրթական ծրագրի նախաձեռնությամբ Աբովյանի Ն.Վանյանի անվան № 5 հիմնական դպրոցի 4բ դասարանի աշակերտները դասղեկ Ռ.Մանուկյանի և ծնողների հետ այցելեցին Երևանի Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այստեղ երեխաները ծանոթացան աշխարհահռչակ կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը, տեղեկացան ,որ տուն-թանգարանում հաճախ են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ`փառատոններ, հուշ-երեկոներ, հանդիպումներ մշակույթի անվանի գործիչների հետ,կազմակերպվում են ցուցահանդեսներ: Աշակերտները տեսան կոմպոզիտորի անձնական իրերը` առանձնասենյակի, ննջասենյակի, ճաշասենյակի կահույքի պարագաները, դաշնամուրը, դիրիժորական ֆրակն ու փայտիկը, նամակները և ընտանեկան արխիվի շատ մանրուքներ: Տեսան գրքեր , ,ձայնապնակներ և Արամ Խաչատրյանի կյանքի ու գործունեության հետ առնչվող այլ նյութեր: Աշակերտները շատ տպավորված էին և բարձր տրամադրությամբ վերադարձան:

 

Եվս մեկ էջ ….
6 -րդ Բ դասարանին ճանապարհն այս անգամ տարավ Հայաստանի ազգային պատկերասրահ` Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսին այցի: Այցն անմոռանալի դարձավ բանիմաց և բարեհամբույր գիդի շնորհիվ: 
Հետայդու աշակերտներն ու ծնողները այցելեցին ԳԱԿ:
Եվս մեկ հիշարժան օր 6-րդ Բ դասարանի կյանքում…
Մնաս բարեաւ 2017, բարի գալուստ 2018…

ԱՅՑ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում շարունակվում են ճանաչողական բնույթի էքսկուրսիաները: Այս անգամ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հյուրն էին VI ռուսերեն ուսուցմամբ դասարանի աշակերտները: Դասարանի երկու աշակերտ կմասնակցի «Ռոլան» մանկապատանեկան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառմանը:

ԱՅՑ DASARAN ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ  ՀԻՄՆԱԴՐԱՄ

Կրթությունը ճանապարհ է, որ տանում է դեպի ապագա, իսկ այդ ճանապարհը հարթողն այսօրվա սերունդն է…

Իսկ ինչպե՞ս կրթությունը երեխաների համար դարձնել հետաքրքիր ու զվարճալի. 🤔Dasaran-ի կողմից մշակված կրթական նոր ձևաչափը հնարավորություն է տալիս աշակերտին հանդես գալու ոչ թե լսողի, այլ մասնակցի դերում: Հենց այսպիսի նոր ձևաչափով կազմակերպված ուրախ դաս-մրցույթի այսօրվա մասնակիցներն էլ Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանցիներն էին: Դե, իսկ նոր գիտելիքները, ոգևորությունն ու դրական լիցքերն այս ամենի անբաժանելի մասն են: 🤗

ԱՅՑ ԹԱՆԳԱՐԱՆ

2017թ. փետրվարի 24-ին Dasaran.am-ի նախաձեռնությամբ Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները դասղեկ Ս.Սաչախյանի և ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ.Լալայանի ուղեկցությամբ այցելեցին Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության թանգարան: Աշակերտները շատ տպավորոված էին, գտան իրենց նախասիրություններին համապատասխան հետաքրքրություններ, ծանոթացան համալսարանի պատմությանը,մասնակցեցին խաղ-վիկտորինայի: Թանգարանը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով, մեծ հետաքրքրություն առաջացրեց եռաչափ անիմացիայի կիրառմամբ Խ.Աբովյանի պատրանքը:

   

Այց «Զորավար Անդրանիկ» թանգարան և Եռաբլուր 2017թ. փետրվարի 25-ին ՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները դասղեկներ Մ.Նահապետյանի, Ս.Գևորգյանի, ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ Ռ.Լալայանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Ստեփանյանի, զինղեկի, ուսուցիչ Ն.Հակոբյանի ուղեկցությամբ այցելեցին «Զորավար Անդրանիկ» թանգարան և Եռաբլուր: Աշակերտները տեղեկություններ ստացան քաջ զորովարի մասին, շրջեցին թանգարանի բոլոր սրահներով՝ ծանոթանալով թանգարանային հարուստ նմուշներին:Այց կազմակերպեցին նաև դեպի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու քաջ զորավարի հիշատակին:

  

 

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ