«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Տարակարգ ստացած ուսուցիչներ

Փետրվարի 4th, 2017

                                          ՖԻՐՈՒԶԱ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ                                                   

            <<ՄԱԹԵՄԱՏԻԿԱ>> ԵՎ <<ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ                      ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉ            

Ծնվել է 16.06.1981թ.-ին ԱՀ Բաքու քաղաքում:

1988թ.- ին ընդունվել է Աբովյանի թիվ 9 ռուսական միջնակարգ դպրոցը:

1998թ.-ին ավարտել է Աբովյանի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

2003թ.-ին ավարտել է ԵՊՄՀ-ի Ֆիզմաթ ֆակուլտետը՝ ստանալով

մաթեմատիկա և ինֆորմատիկա ուսուցչի որակավորում:

2004-2006թթ. աշխատել է ԵԳՀ-ի գյուղմեքենաներ բաժնում որպես կրտսեր գիտաշխատող:

2006- 2015 թթ. աշխատել է Կոտայքի մարզ գյուղ Ջրաբերի միջնակարգ դպրոցում:

2015թ-ից աշխատում է «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5

հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ:

2018թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ԿԳ նախարարի N1051-Ա հրամանով շնորհվել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:

                                     ՔՐԻՍՏԻՆԵ ՄԱՆՎԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ                                

<<ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ>> ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ                                                                                ՈՒՍՈՒՑԻՉ                                    

Ծնվել է 18.11.1984թ.-ին ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում:

2001թ.-ին ավարտել է Եղվարդի թիվ 3 միջնակարգ դպրոցը:

2007թ.-ին ավարտել է ԵՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով

հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:

2007-2010թթ. աշխատել է Եղվարդի թիվ 3 մանկապարտեզում որպես դաստիարակ:

2014 – 2016 թթ աշխատել է «Հայացք» հեռուստաստուդիայում:

2015թ-ից աշխատում է «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5

հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես հայոց

լեզվի և գրականության ուսուցիչ:

2018թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ԿԳ նախարարի N1051-Ա հրամանով շնորհվել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:

 

ՀՀ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ N173-Ա ՀՐԱՄԱՆՈՎ 2018 Թ. ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՍԱԹԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՈՒՍՈՒՑՉԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳ

ՍԱԹԵՆԻԿ ԳԱԲՐԻԵԼԻ ԲԱԴԱԼՅԱՆ
(«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ)
Սաթենիկ Գաբրիելի Բադալյանը ծնվել է 02.12.89-ին ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում:
2006 թվականին ավարտել է Քարաշամբի միջնակարգ դպրոցը:
Սովորել և ավարտել է ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետը.
2006-2010 թթ. Բակալավրիատ — Հայոց լեզու և գրականություն:
2010-2012թթ. Մագիստրատուրա — Հայոց լեզու և գրականություն («Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ» մասնագիտացումով):
Առաջինից չորրորդ կուրսերում ուսանելիս եղել է ֆակուլտետի «Բանասեր» թերթի խմբագրական կազմում, նաև թղթակցել է թերթին:
2008-ին ստացել է «Հակոբ Կարապենց» կրթաթոշակ:
2014-2015 թթ. աշխատել է Կոտայքի մարզի «Թեղենիքի Վ.Ջինիշյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում որպես հայոց լեզվի և գրականության փոխարինող ուսուցչուհի:
2015-ի սեպտեմբերից մինչ այժմ աշխատում է Կոտայքի մարզի «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում
որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի և «Հայոց լեզվի, գրականության և հարակից առարկաների մ/մ»-ի նախագահ:
Սաթենիկ Բադալյանը կատարել է թարգմանություններ և հեղինակել հոդվածներ.
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• «Կինոնշանագիտությունը և նրա արդի խնդիրները»,(“Семиотика кино и его современные проблемы”, հեղինակ` Սլավի-Ավիկ Հարությունյան), (http://www.cultural.am/…/kinonshanagitutyuny-ev-nra-ardi-kh… )
• «Ժանրի խնդիրը ռուս գրականագիտության մեջ», (“Учение о жанре в русском литературоведении: культурологический аспект”, հեղինակ` Սլավի-Ավիկ Հարությունյան),( Թարգմանությունը լույս է տեսել ՀԳՄ-ի Շիրակի մարզային մասնաճյուղի պարբերաթերթի 1-2(90-91).հունվար-փետրվար, 2014-ի համարում, նաև «Մագաղաթ» կայքում`http://www.magaghat.am/?p=7162:, ինչպես նաև «Գրական կամուրջ» կայքում` http://lit-bridge.com/…/%D5%AA%D5%A1%D5%B6%D6%80%D5%AB-%D5…/)
• Անդրեյ Պլատոնով «Պատուհան» («Кант»պատմվածք): Լույս է տեսել «Գրեթերթ» երիտասարդական թերթում Հոկտեմբեր 29, 2014-ի համարում և տեղադրված է թերթի կայքէջում(http://gretert.com):

• Անդրեյ Պլատոնով «Սոճին» (http://www.magaghat.am/2014/11/սաթենիկ-բադալյանի-թարգմանու- թյամբ-ան-4/):
• ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ «ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ» (“К вопросу о законах”, http://www.magaghat.am/ …/սաթենիկ-բադալյանի-թարգմանությամբ-…/)
• ՆԱՄԱԿ ԶԱԽԱՐԻՆԱՅԻ /Վլադիմիր, 21 հունվար 1836/ (https://web.facebook.com/…/gante…/permalink/357550064434792/)

ՀՈԴՎԱԾՆԵՐ
• «Բազմաբաղադրիչ բարդ նախադասությունների գործառական-կիրառական առանձնահատկությունները` ըստ Նար- Դոսի արձակի լեզվի». տպագրված է ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածուում (2015,3(64)): Տեղադրված է նաև Լեզվի ժողովրդական տեսչությանն (http://www.lezu.am/?p=1688/) և ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի պաշտոնական կայքէջերում (http://kantegh.asj-oa.am)
• «Անհրածեշտ անկեղծություն 4-րդ դասարանի ծնողների հետ» (https://www.dasaran.am/apps/wiki/view/id/13815):

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

• ԿԱՄԻԼԼՈ ԲԻԱՆԿՈՖԻՈՐԵ,16 «Հասկացա, որ իմ ապագայի տունն եմ գտել…» (magaghat.am)( Համահեղինակ է):

ՕՐԵՐՍ ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍՆԵԼՈՒ

• Անդրեյ Պլատոնովի «Սոճին» պատմվածքի հայերեն թարգմանությունը («Գարուն» ամսագրի N2-3, 2017 համարում):
• «Ստորադասական նախադասությունների գործառական-կիրառական առանձնահատկությունները` ըստ Նար- Դոսի արձակի լեզվի» գիտական հոդվածը (ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի «Կանթեղ» գիտական հոդվածների ժողովածուում):

 

ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ
ԳՈՀԱՐ ՌՈԲԵՐՏԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ /Աբովյանի հ. 5 հինական դպրոց/

Գ. Վարդանյանը ծնվել է 1987թ.-ին ՀՀ Կոտայքի մարզի Ակունք գյուղում:
2004 թվականին ավարտել է Կոտայքի մարզի Ակունք գյուղի միջնակարգ դպրոցը:
Սովորել և ավարտել է ՀՊՄՀ մաթեմատիկա և ինֆորմատիկա ֆակուլտետը.
2004-2008թթ. Բակալավրիատ` «Մաթեմատիկա և ինֆորմատիկա»,
2011-2013թթ. Մագիստրատուրա` «Ինֆորմատիկա»:
2010-2011 թթ. աշխատել է Կոտայքի մարզի «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ում որպես <<Մաթեմատիկա>> և <<Ինֆորմատիկա>> ուսումնական առարկաների ուսուցչուհի:
2011թ.նոյեմբերից մինչ այժմ աշխատում է «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ- ում որպես <<Մաթեմատիկա>>, <<Ինֆորմատիկա>> ուսումնական առարկաների ուսուցիչ և համակարգչային օպերատոր:
2017 թվականի հուլիս ամսից համատեղությամբ աշխատում է նաև Կրթության Ազգային Ինստիտուտի Կոտայքի մարզի մասնաճյուղում` որպես Կոտայքի մարզի Ինֆորմատիկա առարկա դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացը վարող դասախոս:
2017թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ ԿԳ նախարարի N1620-Ա հրամանով շնորհվել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ:

 

       ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Սամվել Սարգսյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 24-ին` Աբովյան քաղաքում:
1994-2004 թվականներին սովորել է Աբովյանի թիվ 2 միջնակարգ դպրոցում: 2004 թվականին ընդունվել է Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի (ՖԿՀՊԻ) մարզաառողջարարական ֆակուլտետի մարզական լրագրության բաժինը: 2006 թվականին զորակոչվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինված ուժեր, իսկ 2008 թվականին զորացրվելուց հետո շարունակել է ուսումը: 2010 թվականին գերազանցությամբ ավարտել է ՖԿՀՊԻ-ն՝ ստանալով բակալավրի աստիճան: Նույն տարում ընդունվել է ՖԿՀՊԻ-ի մագիստրատուրա և ավարտել 2011 թվականին:
2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին աշխատել է Բալահովտի Իս. Վիրաբյանի անվան միջնակարգ դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2011 թվականի սեպտեմբերից մինչ 2012 թվականի օգոստոս ամիսն աշխատել է Վերին Պտղնիի միջնակարգ դպրոցում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2012 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս աշխատում է <<Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:
2014 թվականի օգոստոս ամսից համատեղությամբ աշխատում է նաև Կրթության Ազգային Ինստիտուտի Կոտայքի մարզի մասնաճյուղում` որպես Կոտայքի մարզի ֆիզկուլտուրա առարկա դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթաց վարող դասախոս:
2016 թվականի ապրիլին ստացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏԱՐԱԿԱՐԳ:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ