«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Տնօրեն

Փետրվարի 4th, 2017

 ԷՄԻՆ ՇՐՋԱՆԻԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

                        

Ծնվել է 14.07.1974թ. ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղում:

1980-1990թթ. միջնակարգ կրթություն է ստացել Արամուսի միջնակարգ դպրոցում, որին զուգահեռ 1982-1989թթ. սովորել և ավարտել է Արամուսի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:

1990-1991թթ. աշխատանքի է անցել Արամուսի կոլտնտեսությունում:

1991-1996թթ. ընդունվել և ավարտել է  <<Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի>> ագրոնոմիա բաժինը՝ ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում:

1994թ. Արամուս գյուղի միջնակարգ դպրոցում քիմիայի ուսուցչի թափուր տեղը համալրելու նպատակով հրավիրվել և աշխատանքի է անցել որպես քիմիայի ուսուցիչ:

1997թ. ղեկավարել է դպրոցի արհեստակցական միությունը:

1998թ. նշանակվել է Արամուսի միջնակարգ դպրոցի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն և աշխատել է մինչև 2011թ. օգոստոս ամիսը:

2007թ. ավարտել է  Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիա մասնագիտություն բաժինը՝ ստանալով քիմիայի ուսուցչի որակավորում:

2011թ. մարտ- հուլիս ամիսներին մասնակցել է  ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից անցկացվող ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման դասընթացներին և ստացել հավաստագիր՝ ձեռք բերելով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք:

2011թ. օգոստոսին մասնակցել է  <<Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին և մինչև օրս աշխատում է վերոնշյալ դպրոցում որպես գործադիր տնօրեն:

ՀՀ ԿԳՆ կրթական բարեփոխումների կենտրոնում 2002թ. մարտի 1-ից օգոստոսի 1-ը մասնակցել  և ավարտել է <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ծրագրի կողմից կազմակերպված <<Մարդու իրավունքներ>> , <<Քաղաքացիական կրթություն>>,  <<Պետություն և իրավունքի հիմունքներ>> առարկաների դասընթացը՝ ստանալով վերոնշյալ առարկաների դասավանդման թույլտվություն:

2002թ. մայիս- հոկտեմբեր ամիսներին մասնակցել է   <<Կրթության միջազգային ֆոնդի>> կազմակերպած սեմինար դասընթացներին՝ ստանալով դպրոցում բարոյա-էթիկական դաստիարակություն դասավանդելու իրավունք:

2005թ. մասնակցել է  ՀՀ ԿԳՆ և <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> ծրագրի կողմից կազմակերպած <<Կիրառական տնտեսագիտություն>> առարկայի վերապատրաստման դասընթացին՝ ստանալով այն դասավանդելու իրավունք:

2005թ-ից մինչ օրս <<Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկն>> ՓԲԸ Արամուսի ԳՓՄ միավորում հասարակական կազմակերպության նախագահն է:

2007թ. դեկտեմբերի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից անցկացվող քիմիա առարկայի ուսուցիչների համար կազմակերպված 30 ժամյա վերապատրաստման դասընթացին:

2012թ. մասնակցել է ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից անցկացվող քիմիայի ուսուցիչների նախատեստացիոն դասընթացներին:

2015թ.ապրիլ ամսին ճանաչվել է Կոտայքի մարզի լավագույն տնօրեն,նույն թվականի հոկտեմբեր ամսին   ՀՀ ԿԳ նախարարության կողմից արժանացել է շնորհակալագրի՝ մատաղ սերնդի  կրթության, դաստիարակության գործում ունեցած ավանդի և 2015թ. <<Տարվա լավագույն տնօրեն>> մրցութի   <<Ուսումնադաստիարակչական աշխատանքները   լավագույնս  կազմակերպելու համար>> անվանակարգում հաղթելու համար:

Գերազանց տիրապետում է հայոց լեզվին, լավ տիրապետում է ռուսերենին, բավարար չափով տիրապետում է  անգլերենին՝ օգտվելով բառարանից: Տիրապետում է  համակարգչին, MS WORD, MS EXCEL ,INTERNET ծրագրերին:

Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ՝ Տիրանը և Խնկանուշը:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ