«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Տնօրինություն

Հունվարի 27th, 2017

                                         

ՌԻՄԱ ՍՈՒՐԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ  ՏԵՂԱԿԱԼ

Ծնվել է 01.09.1947թ.-ին Գորիսի շրջանի Տաթև գյուղում: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության  բաժինը:

1973թ.-ին աշխատել է Երևանի մեքենաշինական տեխնիկումում որպես լաբորանտ:1981թ.-ին աշխատել է որպես կադրերի գծով տեսուչ:

1986թ.-ից աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1993թ.-ից տեղափոխվել է քաղաք Աբովյան և աշխատանքի ընդունվել Աբովյանի №5 միջնակարգ դպրոց (այժմ Աբովյանի Ն.Վանյանի անվան №5  հիմնական դպրոց) որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

1998թ.-ից աշխատում է որպես ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ: 2003թ.-ին «Ուսուցչի օրվա» կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի կողմից պարգևատրվել է պատվոգրով  կրթության և դաստիարակության շնորհակալ գործում արժանի ավանդի համար :

Տիրապետում է ռուսերենին, համակարգչին, MS WORD, INTERNET  ծրագրերին:

 

                              ՌՈՒԶԱՆՆԱ  ՄԱՔՍԻՄԻ  ԼԱԼԱՅԱՆ

       ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ

Ծնվել է 06.11.1969թ. ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1977թ. հաճախել է Աբովյանի N6 միջնակարգ դպրոց: 1981թ.-ին ուսումը շարունակել է Աբովյանի N 5 միջնակարգ դպրոցում,որն ավարտել է 1987թ.-ին:  1987-1991թթ. աշխատել է Աբովյանի «Սիրիուս» գործարանում:

1991-1996թթ. ընդունվել և ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը՝ ստանալով հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 1996թ.-ին աշխատանքի է անցել Աբովյանի N5 միջնակարգ դպրոց (այժմ Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց) որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ : 2004-2011թթ. նույն դպրոցում աշխատել է նաև որպես գրադարանավար:

2011թ.-ին նշանակվել է Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ:

2012թ. պարգևատրվել է շնորհակալագրով«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության կողմից մշակված «Կոնֆլիկտների խաղաղ լուծման կրթություն դպրոցներում» գործնական ուղեցույցը լավագույնս կիրառելու համար:Պարգևատրվել է նաև պատվոգրերով ուսումնադաստիարակչական աշխատանքների բարձր մակարդակ և ուսումնադաստիարակչական գործընթացը լավագույնս կազմակերպելու համար:

Ռ.Լալայանը սիրով է կատարում իր աշխատանքը, ճիշտ կազմակերպում է ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ-ծնող, աշակերտ-ծնող փոխհարաբերությունները, կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ՝ հաշվի առնելով երեխաների հետաքրքրությունները,նախասիրությունները, խրախուսում է աշակերտների անհատական ձեռքբերումները: Մշտապես հետևում է դպրոցի կարգուկանոնին: Ուսումնական տարվա ընթացքում դպրոցում լայնածավալ դաստիարակչական աշխատանքներ է կատարում ինչպես դասարանական, այնպես էլ դպրոցական, արտադպրոցական մակարդակներով:

Լավ տիրապետում է ռուսերենին, մասամբ՝ անգլերենին (բառարանի օգնությամբ), տիրապետում է համակարգչին, MS WORD, INTERNET ծրագրերին:

 

ՄԱՅՐԱՆՈՒՇ   ՊԵՏՐՈՍԻ   ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

Անուշ Պետրոսի Ստեփանյանը  ծնվել է  19.05.1986թ-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում: 1992-2002թթ. սովորել է Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում:

Կրթություն՝

1992-2002թթ.    ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

1994-2001թթ.    ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի  երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին

1996-2000թթ.    ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի երգի-պարի ազգագրական խմբակ

2005-2010թթ.    ՀՀ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական  մանկավարժական համալսարան բանասիրական ֆակուլտետ (հայոց լեզվի և գրականության ուսուցիչ)

2007-2009թթ.   Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ ժողովրդական բաժին (վոկալիստ)

2011-2013թթ.   ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի միջնակարգ դպրոցում որպես Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ,գրադարանավար

2012 թ. -ին      ՀՀ  Հանքավանի Հասմիկ ճամբարում որպես ավագ ջոկատավար

2013-2014թթ.   ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի միջնակարգ դպրոցում հայոց լեզվի և գարականության ուսուցիչ ,գրադարանավար

2016թ. նոյեմբեր ամսից   ՀՀ Կոտայքի մարզի <<Աբովյանի  Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի   դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:

 

ԼԻԱՆԱ ՍԱՂԱԹԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ  

Ծնվել է 1987թ. հունիսի 30-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջան, գյուղ Վարդենիկում:

1994-2002թթ. սովորել է Վարդենիկի միջնակարգ դպրոցում: 2002-2004թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը:

2004-2009թթ. սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը:

2011-2014թթ. աշխատել է <<Արփա — Սևան>>ՓԲԸ-ում: 2015-2017թթ. ՌԴ-ում աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան կիրակնօրյա դպրոցում որպես ուսուցիչ:

2019թ. փետրվարի 1-ից աշխատում է <<Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ում որպես դաստիարակչական աշխատանքների փոխարինող կազմակերպիչ:

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ