«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ

Օլիմպիադաներ

Փետրվարի 2nd, 2018

Եվս մեկ լավ լուր «Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հաջողությունների շարքից։
Ուրախությամբ հայտնում ենք, որ 9-րդ ա դասարանի աշակերտ Սամվել Լեռնիկի Հովհաննիսյանը «Աշխարհագրություն» ուսումնական առարկայի առցանց օլիմպիադայից վաստակել է 18 միավոր և շահել մարզային փուլի մասնակցության հայտ։
Ի սրտե շնորհավորում ենք բոլորիս։

Կեցցե՜ն մեր աշակերտները: 1-ին , 2-րդ և 5-րդ հորիզոնականները մերն են` այս անգամ «ՀԵՊ» ուսումնական առարկայի օլիմպիադայից:

7-րդ բ դասարանի աշակերտուհի

Մարիամ Արմենի Մանուկյանը զբաղեցնում է տարածքային օլիմպիադայի 1-ին հորիզոնականը,

7-րդ ա դասարանի աշակերտուհի Մերի Արմենի Զաքարյանը` 2-րդ հորիզոնականը,

իսկ 9-րդ ա դասարանի աշակերտ Արման Արթուրի Պետրոսյանը` 5-րդ հորիզոնականը:


Մի՜շտ առաջ

Ավետիս` «Աբովյանի Ն.Վանյանի անվան հ5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտները գրանցել ևս մեկ հաջողություն. այն է` «Պատմություն» ուսումնական առարկայի ներդպրոցական փուլի առաջատար մեր երկու աշակերտները հաղթահարել են օլիմպիադայի տարածքային փուլը ևս ու վաստակել մարզային փուլի մասնակցության հայտ:

Նրանք են` 7-րդ ռուսերեն ուսուցմամաբ դասարանի աշակերտ Մանվելյան Յուրի Արթուրի

և 7-րդ բ դասարանի աշակերտ Մուսաելյան Սերգեյ Էռնեստի

Մանվելյան Յուրին զբաղեցրել է երկրորդ, իսկ Մուսաելյան Սերգեյը` առաջին հորիզոնականը:

ՇՆՈՐՀԱՎՈՐ

 

Շարունակվում է…Մեր հաջողությունների շղթան շարունակվում է: Հայոց լեզվի, մաթեմատիկայի և ռուսաց լեզվի օլիմպիադաներում մեր աշակերտների գրանցած լավագույն արդյունքներին ավելանում է ևս մեկը: Անգլերենի տարածքային փուլի օլիմպիադայում մերն են երկրորդ և երրորդ հորիզոնականները և մարզային օլիմպիադայի մասնակցության հայտը: Սիրելի’ ուսուցիչներ, սա մե’ր հաղթանակն է: Շնորհավոր բոլորիս հաղթանակների առիթով: ԱՅՍՊԵ’Ս ՇԱՐՈՒՆԱԿԵԼ…Մեր հաղթողներն են

Անի Արթուրի Դիլանյանը

/12,4 միավոր/` երկրորդ հորիզոնական

 

Լիա Տիգրանի Կաղզվանցյանը/12 միավոր/` երրորդ հորիզոնական

 

 

 <<Մաթեմատիկա>> առարկայի առցանց օլիմպիադային մասնակցել և անցումային միավորներ են վաստակել Աբովյանի Ն․Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի աշակերտներ.

5բ դասարան

Արթուր Դավթյանը`  16 միավոր

5բ դասարան

Հայկ Աղասյանը` 16 միավոր

6ա դասարան

Էմիլ Սարդարյանը` 15 միավոր

6ա դասարան

Էդիտա Հակոբյանը` 15 միավոր

Աբովյանի Ն․Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցել են առարկայական օլիմպիադաների տարածքային փուլին և արձանագրել հաջողություններ , այսպես՝
Էլլա Նվերի Գևորգյան — VII ռուս․ դասարան՝ <<Ռուսաց լեզու>> առարկայից 1-ին տեղը


Անահիտ Աշոտի Խոջայան — VIIIա դասարան՝<<Ռուսաց լեզու>> առարկայից 2-րդ տեղը


Թամարա Ռուբենի Դավթյան- VII ռուս․ դասարան՝ <<Ռուսաց լեզու>> առարկայից 3-րդ տեղը


Մերի Արմենի Զաքարյան – VIIա դասարան՝<<Հայոց լեզու>> առարկայից 3-րդ տեղը:

Շախմատը, որն ավելի քան երկու հազար տարի առաջ է ի հայտ եկել, այսօր մեծ հնչեղություն է ստացել Հայաստանում,ավելին՝ Հայաստանը շախմատային երկիր է: 
Մեծագույն ուրախություն է , ոչ միայն Աբովյանի շախմատի դպրոցում, այլ նաև Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում: Հպարտ ենք, որ մեր դպրոցի տասնչորսամյա աշակերտ Հրաչյա Անանյանը Կոտայքի մարզի տղամարդկանց առաջնությունում դարձել է հաղթող: Նա իրավունք է ստացել մասնակցելու Հայաստանի Հանրապետության տղամարդկանց կիսաեզրափակիչ մրցաշարին: 
Կեցցե՜ս, Հրաչյա, քո փառահեղ հաղթանակը վերջին շրջանում մեր դպրոցի աշակերտների գրանցած հաջողությունների տրամաբանական շարունակությունն է. իսկապես, շախմատն ավելին է, քան ուղղակի խաղ:

2018Թ.

Ըստ կարգի՝ <<Մաթեմատիկա>> ,<<Ֆիզիկա>>, <<Կենսաբանություն>>, <<Աստղագիտություն>>, <<Ինֆորմատիկա>> առարկայական օլիմպիադաները դպրոցներում անցկացվում են առցանց:
Աբովյանի Ն․Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում փետրվարի 2-ին աշակերտները մասնակցեցին դպրոցականների առարկայական առցանց օլիմպիադային <<Ֆիզիկա>> ուսումնական առարկայից:

6-րդ ռուսերեն ուսուցմամբ դասարանի աշակերտ Արամ Ասլանյանը մասնակցել է <<Արևի լույս>> միջազգային ինտերնետ-օլիմպիադային  << Կետադրություն>> թեմայով, զբաղեցրել է 1-ին հորիզոնականը և պարգևատրվել դիպլոմով:

 

«ԱԲՈՎՅԱՆԻ Ն.ՎԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ N5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ