2018-2019 ուստարվա աշակերտական խորհուրդ

2018թ․ սեպտեմբերի 17-ին Աբովյանի Ն․Վանյանի անվան №5 հիմնական դպրոցի տնօրեն Է․Եղիազարյանի կողմից հրավիրվեց սովորողների ընդհանուր ժողով, որին մասնակցում էին 6-9-րդ դասարանների աշակերտները, տնօրենի ՄԿԱ գծով տեղակալ Ռ․Լալայանը, ԴԱԿ Ա․Ստեփանյանը: Սովորողների ընդհանուր ժողովի օրակարգային հարցերն էին․ 1․Հաստատության տնօրենի ամենամյա ծրագրային ուղերձը ի գիտություն ընդունելու մասին: 2․Հաստատությունում սովորողների ինքնավարության գործադիր մարմին՝ աշակերտական խորհուրդ ձևավորելու և խորհրդի թվակազմը հաստատելու մասին: 3․Աշակերտական խորհրդի ձևավորման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի կազմը՝ ընտրական հանձնախումբը հաստատելու մասին: 4․Աշակերտական խորհրդի կատարած աշխատանքների գնահատման և խորհրդի նախագահի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 5․2017-2018 ուստարվա ընթացքում արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման մասին: Դպրոցի աշակերտությունը ի գիտություն ընդունեց տնօրենի ՝ ուսումնադաստիարակչական գործընթացի վերաբերյալ ամենամյա ծրագրային ուղերձը՝ ուղղված հաստատության աշակերտությանը: Ընտրական հանձնախմբին հանձնարարվեց կազմել ժամանակացույց, ըստ այդ ժամանակացույցի՝ աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները պետք են ներկայացնեն հաստատության աշակերտական խորհրդի գործունեության իրենց ծրագիրը: